NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.09.2020


ՍԿՍՎԵՑ «ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ 2» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցավ «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողովի բացումը, որը կտևի մինչև սպետեմբերի 18-ը (https://www.bao.am//meetings/meetings/ASBD2/

Սա Բյուրականի աստղադիտարանի կողմից անցկացվող նմանօրինակ երկրորդ հանդիպումն է (այս թեմայով առաջին գիտաժողովն անցկացվել է 2015թ-ին)։

Գիտաժողովը նախատեսված է աստղագետների և համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետների համար։

Գիտաժողովի ընթացքում կվերանայվեն և կքննարկվեն խոշոր աստղագիտական շրջահայությունները, անդրադարձ կկատարվի Մարգարյանի և այլ կարևոր շրջահայություններին, կքննարկվի աստղագետների և համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետների համատեղ ջանքերի միջոցով հնարավոր աստղագիտական հետազոտությունների ապագան և այլն։

Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաներն են՝

  • Պատմական շրջահայություններ, ակտիվ գալակտիկաների Բյուրականյան շրջաայություններ (Մարգարյան, Առաքելյան, Ղազարյան) և այլն
  • Արտարեգակնային մոլորակների շրջահայություններ
  • Աստղերի և միգամածությունների շրջահայություններ
  • Արտագալակտիկական և տիեզերաբանական շրջահայություններ
  • Աստղագիտական տվյալների թվայնացում
  • Աստղագիտական կատալոգներ, արխիվներ և շտեմարաններ
  • Շրջահայությունների խաչաձև նույնացումներ և նոր տիեզերական օբյեկտների հայտնաբերում
  • Մեծ տվյալներն աստղագիտության մեջ
  • Տվյալների գիտություն
  • Հաշվողական աստղաֆիզիկա, աստղավիճակագրություն և աստղաինֆորմատիկա
  • Վիրտուալ աստղադիտարաններ

Գիտաժողովի հրավիրյալ զեկուցողների շարքում են ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) նախագահ Չենժոու Կուին (Չինաստան), Օլեգ Մալկովը (ՌԴ), աստղաինֆորմատիկայի համահիմնադիր Աշիշ Մահաբալը (ԱՄՆ), Ալեն Սարկիսյանը (Ֆրանսիա) և այլք։

Մաղթում ենք բոլորին հաջող գիտական քննարկումներ։

Մելինե Ասրյան