NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.09.2020


ԱՎԱՐՏՎԵՑ «ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ 2» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավարտվեց «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողովը (https://www.bao.am//meetings/meetings/ASBD2/

Այն Բյուրականի աստղադիտարանի կողմից անցկացվող նմանօրինակ երկրորդ հանդիպումն էր, որին մասնակցեց 91 աստղագետ և համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետ 24 երկրներից։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) նախագահ Չենժոու Կուին (Չինաստան), Օլեգ Մալկովը (ՌԴ), աստղաինֆորմատիկայի համահիմնադիր Աշիշ Մահաբալը (ԱՄՆ), Ալեն Սարկիսյանը (Ֆրանսիա) և այլք։

Գիտաժողովի ընթացքում հնչեցին ելույթներ հետևյալ թեմաներով՝

  • Պատմական շրջահայություններ, ակտիվ գալակտիկաների Բյուրականյան շրջաայություններ (Մարգարյան, Առաքելյան, Ղազարյան) և այլն
  • Արտարեգակնային մոլորակների շրջահայություններ
  • Աստղերի և միգամածությունների շրջահայություններ
  • Արտագալակտիկական և տիեզերաբանական շրջահայություններ
  • Աստղագիտական տվյալների թվայնացում
  • Աստղագիտական կատալոգներ, արխիվներ և շտեմարաններ
  • Շրջահայությունների խաչաձև նույնացումներ և նոր տիեզերական օբյեկտների հայտնաբերում
  • Մեծ տվյալներն աստղագիտության մեջ
  • Տվյալների գիտություն
  • Հաշվողական աստղաֆիզիկա, աստղավիճակագրություն և աստղաինֆորմատիկա
  • Վիրտուալ աստղադիտարաններ

Բոլոր ելույթները հասանելի են համացանցում` https://www.bao.am/meetings/meetings/ASBD2/programme.html։

Մելինե Ասրյան