BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.03.2022


ՎԻԳԵՆ ՄԱԼՈՒՄՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ

Այսօր նշվում է աստղագետ Վիգեն Մալումյանի 90-ամյակը։

Օրվան ընդառաջ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) մարտի 7-ին անցկացվել էին հոբելյանական սեմինարներ, որոնցից մեկին ելույթով հանդես եկավ ԲԱ ավագ գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը և ներկայացրեց Վիգեն Մալումյանի կենսագրությունը և գիտական գործունեությունը։ Մյուս՝ Միշա Ղազարյանին նվիրված սեմինարի զեկուցողն էր ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Էմիլյա Կարապետյանը։

Ֆմգդ․ պրոֆեսոր Վիգեն Հայկի Մալումյանը ծնվել է 1932թ․ մարտի 11-ին Երևան քաղաքում (1932-2013): Նա 1954թ-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ․ ֆակուլտետը և այդ թվականից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1991թ-ին ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը՝ ատենախոսության թեմա ունենալով «Չափավոր ակտիվությամբ և թույլ ռադիոգալակտիկաների ռադիոճառագայթման ուսումնասիրությունը»:

Նա եղել է ԲԱ առաջատար գիտաշխատող, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, ԲԱ գիտ․ խորհրդի և ԲԱ-ի գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհրդի անդամ, Միջազգային աստղագիտական միության (IAU), Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) և Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) անդամ։

Վ․ Մալումյանի հիմնական գիտական հետաքրքրություններն ընդգրկում էին՝ միայնակ և կրկնակի գալակտիկաների, գալակտիկաների խմբերի, ռադիոգալակտիկաների, քվազարների և այլ ռադիո աղբյուրների ուսումնասիրությունները, ինչպես ռադիո, այնպես էլ այլ ալիքային տիրույթներում։ Այս և որոշ այլ թեմաներով Մալումյանն ունի ավելի քան 90 տպագրված գիտական աշխատանք տարբեր գիտական հանդեսներում, որոնց վրա կան բազմաթիվ հղումներ։

Մալումյանը զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում։ 1970թ․ նա ուսումնասիրել է գերմանուշակագույն կոնտինիումով մոտ 30 գալակտիկայի ռադիո ճառագայթումը՝ վերլուծության ենթարկելով Քեմբրիջի ռադիոդիտակով ստացված դիտողական տվյալները։ Ցույց է տրվել, որ այդ գալակտիկաների ռադիո ճառագայթումը 408MHz-ում չի գերազանցում 0․5 Յանսկին։

1990-ականների սկզբից Մալումյանը զբաղվել է տարբեր դիտողական տվյալների վիճակագրական ուսումնասիրություններով։ Վերջին տարիների աշխատանքներից է՝ «Բաբախիչների կապը գերնորերի մնացորդների հետ»։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան