NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 04.05.2022


ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF) 2022Թ. ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Մայիսի 2-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) վերանայող հանձնաժողովն ավարտել է ANSEF 2022թ-ի դիմումների վերանայման փուլը։ Այս տարի հանձնաժողովը դիտարկել է 139 դիմում՝ առանձնացնելով 27 մրցանակակրի։

Մրցանակներից երեքը սահմանվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, որոնցից մեկը կոչվում է անվանի քիմիկոս Ներսես Կրիկորյանի անունով։

Ուրախ ենք նշել, որ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն արժանացել է ANSEF դրամաշնորհի՝ «Պայծառ ռենտգենյան գալակտիկաների որոնումն ու ուսումնասիրությունը» աշխատանքի համար։ Գիտական թիմի անդամներն են Գուրգեն Պարոնյանը, Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը և Անդրանիկ Սուքիասյանը։

Շնորհավորում ենք դրամաշնորհառու գիտական թիմին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ։

ANSEF-ը ստեղծվել է 2000թ-ին Նյու Յորքում ՀՕՖ-ի հովանու ներքո: ANSEF-ի նպատակն է նպաստել հայ գիտական մտքի զարգացմանը, աջակցել ինչպես երիտասարդ, այնպես էլ վաստակաշատ և փորձառու գիտնականներին: Նշենք, որ այս գիտական մրցույթին կարող են դիմել գիտական բոլոր ինստիտուտների և գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան