NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 31.10.2022


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ

Այսօր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անցկացվեց մեկ հոբելյանական և մեկ ամփոփիչ սեմինար:

«Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի վարիչ, պրոՖ., ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյանը բանախոսներից մեկն էր։ Նա ներկայացրեց ԲԱ «Տիեզերական կոմպակտ օբյեկտներ և ռելատիվիստական գրավիտացիա» գիտահետազոտական բաժնի 2021-2022թթ. գիտական աշխատանքները, ստացված արդյունքները, տպագրված հոդվածները, գիտաժողովները և դրանցում ներկայացված զեկուցումները, սեմինարները, ստացված դրամաշնորհները։

Սեմինարի ավարտին քննարկվեցին նաև գիտահետազոտական բաժնում ընթացիկ և առաջիկա աշխատանքները։

Մյուս սեմինարը հոբելյանական էր՝ նվիրված Հակոբ Թերզանի (1927-2020) 95-ամյակին: Բանախոս ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց ֆրանսահայ նշանավոր աստղագետի կյանքն ու գործունեությունը։

Հակոբ Թերզանը սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության կարևորագույն դեմքերից էր: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղակույտերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ է ունեցել դիտողական աստղաֆիզիկայի մեջ:

Թերզանը հայտնաբերել է 710 փոփոխական աստղ, 11 նոր գնդաձև աստղակույտ, 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա (որոնցից 25%-ը Sy2 տիպի գալակտիկաներ), 4430 կարմիր փոփոխականներ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, մեծ սեփական շարժում ունեցող 1428 աստղ, 26 մոլորակային միջամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ։

Դիտողական աստղագիտության ոլորտում Հակոբ Թերզանը թերևս աշխարհի ամենահայտնի մասնագետներից մեկն է։ Նրա գործունեությունն առավել մանրամասն այստեղ՝ https://www.bao.am/pr/2020/arm/116.php

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան