Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.01.2023
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Հունվարի 18-19-ին Ժնևի աստղադիտարանում (Վերսուա, Շվեյցարիա) տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society – EAS) վարչական խորհրդակցությունը (Business Meeting), որին հրավիրված էր նաև Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) գործող նախագահ Արեգ Միքայելյանը։
Նման խորհրդակցություններն ավանդական են և անցկացվում են ԵԱԸ ղեկավարության և ազգային աստղագիտական ընկերությունների նախագահների մասնակցությամբ։ Ներկա էին ԵԱԸ նախագահ Ռոջեր Դեյվիսը (Միացյալ Թագավորություն), փոխնախագահներ Սառա Լուկատելոն (Իտալիա) և Լեքս Կապերը (Նիդերլանդներ), ԵԱԸ քարտուղար Ինա Դոմինգեսը (Իսպանիա) և այլք։
Խորհրդակցությանը քննարկվեցին եվրոպական աստղագիտության տարատեսակ հարցեր, մասնավորապես՝ ԵԱԸ անդամությունը, տարեկան համագումարները, մրցանակները, երիտասարդ աստղագետներին ցուցաբերվող աջակցությունը, ազգային աստղագիտական ընկերությունների հետ կապը և այլն։ Արեգ Միքայելյանը զեկուցեց հայկական աստղագիտության վերջին տարվա գործունեության և իրադարձությունների մասին։
ԵԱԸ հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս ունի 31 ազգային աստղագիտական ընկերություն (վերջին երեք ընդունվածներ են Շվեդիան, Նորվեգիան և Իսլանդիան) և շուրջ 1400 անդամ։ ՀԱԸ ԵԱԸ անդամ է 2001թ-ից։
Այս տարվա ԵԱԸ տարեկան համագումարը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում հուլիսի 10-14-ին, իսկ 2024թ-ի համագումարը՝ Իտալիայի Պադուա քաղաքում հուլիսի 1-5-ին։
Հիշեցնենք, որ ԵԱԸ 2007թ-ին համագումարն ացկացվել է Հայաստանում, ինչը բացառիկ երևույթ էր թե՛ իր նշանակությամբ, թե՛ իր սանդղակով։
Մելինե Ասրյան