NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.01.2023


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՄ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՌԱՄՍՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ս․թ․ հունվարի 24-ին տեղի է ունեցել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) աստղագիտության զարգացման կենտրոնի և տարածաշրջանային կենտրոնների առցանց հանդիպումը։ Թեման էր ՄԱՄ-ի հանձնաժողովի հետ քննարկման նախապատրաստումը և 2023թ․ առաջիկա միջոցառումների մասնակցությունը։

Հայաստանից հանդիպմանը մասնակցեցին Արեգ Միքայելյանը և Գայանե Բալեյանը։ Քննարկվեցին տարածաշրջանային կենտրոնների գործունեության արդյունավետությունը, ֆինանսավորման աղբյուրների հնարավորությունները, համագործակցությունը և այլն։ Առաջիկա կարևոր միջոցառումներից կազմակերպվելու են ՄԱՄ 3 խոշոր տարածաշրջանների համագումարներ՝ MEARIM (ՄԱՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային համագումար), LARIM (ՄԱՄ Լատինական Ամերիկայի տարածաշրջանային համագումար) և APRIM (Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագումար)։

Հիշեցնենք, որ Հայաստանում է գտնվում ՄԱՄ տարածաշրջանային կենտրոններից մեկը՝ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնը։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան