NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 27.01.2023


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱԱԸ 2023Թ․ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ

Ս․թ․ հունվարի 26-ին տեղի ունեցավ Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) վարչության առցանց նիստը։ Նիստին մասնակցեց նաև ԵԱԱԸ փոխնախագահ և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) գործող նախագահ Արեգ Միքայելյանը։

ԵԱԱԸ վարչության նիստին դրված էին հետևյալ հարցերը․ վարչության աշխատանքի հաշվետվություն, «Աստրոկուրիեր» տեղեկատուի աշխատանքը, ԵԱԱԸ անդամավճարների հարցը, «Astronomical and Astrophysical Transactions» ամսագրի աշխատանքները, աստղագիտական օլիմպիադաները, նոր անդամների ընդունումը և ԵԱԱԸ համագումարի որոշումների կատարման ընթացքը։

Նշենք, որ ԵԱԱԸ-ն հանդիսանում է նախկին Խորհրդային Միության աստղագիտական ընկերության իրավահաջորդը և միավորում է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների աստղագետների։ ՀԱԸ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱԱԸ-ի հետ և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան