NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 31.01.2023


ՄԱՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ

Ս․թ․ հունվարի 30-ին, տեղի ունեցավ ՄԱՄ-ի տարածաշրջանային կենտրոնների (ROAD) ղեկավարների հանդիպումը ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնի (OAD) վերահսկող կոմիտեի հետ, որը որոշում է գործունեության քաղաքականությունը, ֆինանսավորումը և այլն։

Յուրաքանչյուր տարածաշրջանային կենտրոն ներկայացրեց իր գործունեությունը, ընթացիկ վիճակը և խնդիրները, բյուջեն ու առաջարկությունները։ Հանդիպմանը նաև քննարկվեցին կենտրոնների զարգացման առավել արդյունավետ ուղիները։ Հայաստանից մասնակցում էին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և Գայանե Բալեյանը։

ՄԱՄ-ը համակարգում է աստղագիտության զարգացումը 11 տարածաշրջանային և լեզվի կենտրոնների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա): Նշենք, որ վերոնշյալներից Եվրոպան և Ամերիկան վերջին տարիներին են միացել կենտրոնին։

Հայաստանը՝ ի դեմս Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), հանդիսանում է ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան