NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 20.02.2023


ԿՈՊԵՌՆԻԿՈՍԻ 550-ԱՄՅԱԿԸ

Նիկոլայ Կոպեռնիկոսը բոլոր ժամանակների մեծագույն աստղագետներից մեկն էր։ Նա հայտնի է արևակենտրոն տեսությունը ձևակերպելու և ժամանակի աստղագիտության մեջ մի ամբողջ գիտական հեղափոխություն նախաձեռնելու համար:

Կոպեռնիկոսը ծնվել է 1473թ-ի փետրվարի 18-ին Լեհաստանում։ Նա նախ սովորել է հայրենիքում, ապա կրթությունը շարունակել Իտալիայի համալսարաններում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, բժշկագիտություն և աստղագիտություն: Ավարտելով ուսումը՝ Կոպեռնիկոսը վերադարձել է Լեհաստան և զբաղվել աստղագիտությամբ: Նրա օրոք դեռևս տիրապետող էր այն տեսակետը, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում: Շուտով Կոպեռնիկոսը հասկացավ, որ աշխարհի մասին այդ պատկերացումը չի համապատասխանում աստղագիտական դիտարկումներին: Նա բացահայտեց, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի և միաժամանակ՝ իրենց առանցքի շուրջը:

Իր արևակենտրոն կառուցվածքի տեսությունը Կոպեռնիկոսը շարադրեց «Երկնոլորտների պտույտների մասին» գրքում, որը լույս տեսավ 1543թ-ին` նրա մահից մի քանի օր առաջ: Այդ շրջանում Կոպեռնիկոսի գաղափարները համարվում էին շատ վտանգավոր, որովհետև մարտահրավեր էին հին հույներից ժառանգած Տիեզերքի երկրակենտրոն կառուցվածքի տեսությանը և եկեղեցական պատկերացումներին, ըստ որոնց՝ Աստված Երկիրը ստեղծել է որպես աշխարհի կենտրոն: Ուստի եկեղեցին Կոպեռնիկոսի գիրքը համարեց արատավոր և 1616թ-ին այն ընդգրկեց կաթոլիկների համար արգելվող գրքերի ցանկում: Այժմ որոշ ուսումնասիրողներ այդ գիրքը համարում են ժամանակակից աստղագիտության մեկնարկային կետ։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան