NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.03.2023


ՀԱՅՏՆԻ Է «ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ» ԱՄՍԱԳՐԻ 2022Թ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Ս․թ․ մարտի 13-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) ամփոփվեցին «ComBAO-2022 լավագույն հոդված» մրցույթի արդյունքները։ ԲԱ գիտական խորհրդի որոշման համաձայն՝ լավագույն հոդվածի հեղինակ ճանաչվեց ԲԱ «Բարձր էներգիաների աստղաֆիզիկա» բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, ֆ.մ.գ.դ. Գագիկ Տեր-Ղազարյանը։ Մրցանակը ներառում է նաև դրամական պարգև։

Գագիկ Տեր-Ղազարյանի մրցանակի արժանացած հոդվածն է տիեզերաբանական կարևորագույն հարցերից մեկին վերաբերող «Հարաբերական արագությունը պսևդո-Ռիմանյան տարածաժամանակում» (Relative velocity in pseudo-Riemannian spacetime, Volume 69, Issue 2, pp. 151-171, Dec 2022)։ Մասնավորապես, հոդվածում տրվում է պսևդո-Ռիմանյան տարածաժամանակում մասնիկի հարաբերական արագության կոորդինատներից անկախ սահմանում։

Սիրով շնորհավորում ենք Գագիկ Տեր-Ղազարյանին Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ 2022 թվականի (ComBAO 2022) լավագույն հոդվածի հաղթողը ճանաչվելու կապակցությամբ։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան