Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.03.2023
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ 2023Թ-Ի ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ

Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) 2023թ-ի միջազգային գիտական միջոցառումների ցանկը բավականին հարուստ է։
Մեկնարկը կտրվի մայիսի 1-ին Հայ-վրացական (ԲԱ-ԱբԱ) կոլոքվիումով։ Այս ավանդույթ դարձած հանդիպումը սկսվել է 1974թ-ին։ Սա արդեն թվով 15-րդ կոլոքվիումն է և կանցկացվի մայիսի 1-5-ը։
Օգոստոսի 21-25-ին ԲԱ-ն Երևանում կկազմակերպի Միջազգային աստղագիտական միության թիվ 365 գիտաժողովը, որը կկրի «Արեգակնային և աստղային կոնվեկտիվ գոտիների և մթնոլորտների դինամիկան» խորագիրը։
Հաջորդիվ 3-րդ բյուրականյան տարածաշրջանային և 1-ին միջտարածաշրջանային ամառային դպրոցն է (3RASS/1IRASS)։ Սեպտեմբերի 11-15-ը կայանալիք դպրոցը նախատեսված է ոլորտի ուսանողների համար: Այն հնարավություն կտա ուսանողներին թե՛ դիտումներ կատարել ԲԱ 1մ և 2,6 մ աստղադիտակներով և թե՛ մասնակցել փորձառու աստղագետների վարած գործնական պարապմունքներին։
Իսկ արդեն սեպտեմբերի 18-22-ին տեղի կունենա ԲԱ հիմնադիր Վ․ Հ․ Համբարձումյանի 115-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը «Անկայուն երևույթները Տիեզերքում» խորագրով։
Վերոնշյալ միջոցառումներին ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի դրանց նախորդող օրերին։
Մելինե Ասրյան