NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Use the up and down arrows to select a result. Press enter to go to the selected search result. Touch device users can use touch and swipe gestures.

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 10.04.2023


ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023Թ․ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ) հրապարակել է ԵԱԸ 2023թ. մրցանակակիրների անունները։ Ինչպես նախորդ տարվա, այնպես էլ 2023թ-ի համար սահմանվել էր 6 մրցանակ։ Նշենք, որ ԵԱԸ-ը զբաղվում է աստղագիտության տարածմամբ և զարգացմամբ Եվրոպայի ողջ տարածքում։

2023թ-ի մրցանակներն ու մրցանակակիրներն են՝

ՏԻԽՈ ԲՐԱՀԵԻ ՄԵԴԱԼ

2023թ․ Տիխո Բրահեի մեդալը շնորհվել է պրոֆ Ջ․ Անտոն Ցենզուսին (Մաքս Պլանկի ռադիոաստղագիտության ինստիտուտ և Քյոլնի համալսարան, Գերմանիա)՝ գերերկար բազային ինտերֆերոմետրիայի ոլորտում նշանակալից առաջընթաց գրանցելու համար, ինչի շնորհիվ ստացվեցին M87 գալակտիկայի և մեր Գալակտիկայի կենտրոնի սև խոռոչների ստվերների առաջին պատկերները։

ԼՈԴԵՎԻՅԿ ՎՈԼՉԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

2023թ․ Լոդեվիյկ Վոլչերի դասախոսության մրցանակը ստացել է պրոֆ Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, Մեծ Բրիտանիա և Լիոնի Կլոդ Բերնար Լիոն 1 համալսարանի CRAL/CNRS/ENS, Ֆրանսիա)՝ ցածր զանգվածով աստղերի, շագանակագույն թզուկների և արտարեգակնային մոլորակների մասին մեր ունացած պատկերացումներն ընդլայնելու գործում ունեցած հիմնարար ներդրման համար։

ՋՈՍԼԻՆ ԲԵԼ ԲԱՌՆԵԼԻ ԱՆՎԱՆ ՈԳԵՇՆՉՄԱՆ ՄԵԴԱԼ

Ջոսլին Բել Բառնելի անվան ոգեշնչման մեդալը շնորհվել է պրոֆ Մարիանո Մենդեզին (Կապտեյնի աստղագիտական ինստիտուտ, Նիդերլանդներ)՝ տասնամյակների ընթացքում աշխարհի զարգացող երկրների համար տիեզերագիտության վերաբերյալ կրթական ծրագիր ստեղծելու համար։

ՄԵՐԱՔ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Գիտական գործունեության վաղ շրջանի լավագույն հետազոտողների 2023թ ՄԵՐԱՔ (MERAC) հիմնադրամի մրցանակներին են արժանացել տեսական աստղաֆիզիկայում՝ պրոֆ Մանուել Արկա Սեդան (Գրան Սասոյի գիտական ինստիտուտ և Պադուայի համալսարան, Իտալիա), տեսական աստղաֆիզիկաում՝ դոկտոր Դոմինիկա Վիլեզելեկը (Հայդելբերգի համալսարան, Գերմանիա), Նոր (համակարգչային) տեխնոլոգիաներում՝ դոկտոր Դիլան Նելսոնը (Հայդելբերգի համալսարան, Գերմանիա)։

ԵԱԸ բոլոր 6 մրցանակակիրները հանդես կգան ելույթներով ԵԱԸ ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 10-14-ին Լեհաստանի Կրակով քաղաքում։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RA
Science Committee of RA
Viktor Ambartsumian International Prize
International Astronomical Union
IAU Office of Astronomy for Development
   

© Byurakan Astrophysical Observatory