NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.04.2023


ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԵՎ

Օրերս Բյուրականի աստղադիտարանի և Միջազգային գիտական խորհրդի (ISC) Համաշխարհային տվյալների համակարգի միջև (WDS) կնքվել է փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի նպատակն է սահմանել այն պայմանները, որոնցով Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) միանում է Համաշխարհային տվյալների համակարգին՝ որպես գործակից անդամ: ԲԱ-ի նպատակն է նպաստել Համաշխարհային տվյալների համակարգին և համագործակցել նրանց ղեկավար մարմնի՝ Գիտական կոմիտեի (WDS-SC) հետ՝ ապահովելու որակյալ տվյալների և տվյալների համակարգերի երկարատև կառավարումն ու տրամադրումը միջազգային գիտական հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին: Մասնավորապես, ԲԱ-ն ունի հսկայական տվյալների շտեմարան՝ Մարգարյանի շրջահայության շուրջ 40 մլն սպեկտրները, որոնք աշխարհում ամենամեծ թիվն են կազմում։ Այս շրջահայությունը 2011թ-ից ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում։ ԲԱ-ն ունի նաև 1946-1991թթ․ տարբեր աստղադիտակներով (2․6մ, 1մ Շմիդտի համակարգի և այլ) դիտումների արդյունքների՝ լուսանկարչական թիթեղների և այլ կրիչների թվայնացված շտեմարան։ 2005թ-ից գործում է Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO), որը նաև Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) լիիրավ անդամ է։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան