Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 20.04.2023
ՀՀ ԳԱԱ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատողները մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ընդհանուր ժողովին։
Բաժանմունքի 2022 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Ռ.Բ. Կոստանյանը, որին հաջորդեց տարբեր հարցերի քննարկումը։ Գիտական զեկուցումներով հանդես եկան ԲԱ առաջատար գիտաշխատող ֆմգթ. Ելենա Նիկողոսյանը՝ «Աստղառաջացման տիրույթներ, ձևավորում և էվոլյուցիա», ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն ֆմգդ. Նարեկ Սահակյանը՝ «Բլազարների ճառագայթման սպեկտրի մոդելավորում. SOPRANO կոդ», և այլք։
Նշենք, որ ապրիլի 21-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2022 թվականի գիտակազմակերպական գործունեությունը:
Մելինե Ասրյան