NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 01.05.2023


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՄԻՐԶՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) XV համատեղ կոլոքվիումի պաշտոնական բացման արարողությունը։ Այս տարի այն նվիրված է հայ անվանի աստղագետ Լյուդվիկ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին։

Ողջույնի խոսքով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և Աբասթումանի աստղադիտարանի տնօրեն Ռեվազ Ճանիշվիլի, որին հաջորդեց առաջին նստաշրջանը։ Կոլոքվիումի նստաշրջաները վերաբերում են տարբեր թեմաների՝ Արեգակնային ֆիզիկա, աստղեր և միգամածություններ, գալակտիկաներ և տիեզերաբանություն, ինչպես նաև տեսական աստղաֆիզիկա։

Նշենք, որ հայ և վրացի աստղագետների գիտական համագործակցությունն ու բարեկամությունը հաստատվել է դեռևս 1930-ական թվականներին՝ ԲԱ հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի (1908-1996) և Աբասթումանի աստղադիտարանի հիմնադիր Եվգենի Խարաձեի (1907-2001) ջանքերով։

Այս կոլոքվիումը հերթական անգամ հարթակ է հանդիսանում հայ և վրացի աստղագետների միջև փորձի փոխանակման և գոյություն ունեցող կապի ամրապնդման համար։ Կոլոքվիումի մասին առավել մանրամասն կարող եք իմանալ հետևյալ կայքէջում՝ https://www.bao.am/meetings/meetings/BAO-AbAO/index.html

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան