NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.05.2023


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՎԱՐՏԻՆ

Հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) XV համատեղ կոլոքվիումը մոտեցավ իր ավարտին։

Այս տարի կոլոքվիումը նվիրված էր հայ անվանի աստղագետ Լյուդվիկ Միրզոյանի 100-ամյակին և բաղկացած էր տարբեր նստաշրջաններից։ Նստաշրջանների թեմաներն էին՝ արեգակնային ֆիզիկա, աստղեր և միգամածություններ, գալակտիկաներ և տիեզերաբանություն, ինչպես նաև տեսական աստղաֆիզիկա։

Զեկուցողները 21-ն էին, որոնց թվում 12 հայ և 9 վրացի աստղագետ։ Այս մի քանի օրերի ընթացքում հայ և վրացի գիտնականները հնարավորություն ունեցան փոխանակվելու իրենց փորձով և ծանոթանալու միմյանց՝ ոլորտում ունեցած ձեռքբերումներին։

Նշենք, որ հայ-վրացական I կոլոքվիումը նույնպես կայացել է Բյուրականի աստղադիտարանում 1974թ-ին։ Այն շատ լավ հարթակ է հանդիսանում հայ և վրացի աստղագետների միջև փորձի փոխանակման և գոյություն ունեցող կապի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանը ներկայացնելու համար։

Կոլոքվիումի մասին առավել մանրամասն այստեղ՝ https://www.bao.am/meetings/meetings/BAO-AbAO/index.html

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան