NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.05.2023


ՕՐԵՐ ԱՌԱՋ ԱՎԱՐՏՎԵՑ «ԴՊՐՈՑԻՑ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Օրեր առաջ ավարտվեց Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպած դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2023թ-ի ծրագիրը, որը կրում է «Դպրոցից դեպի տիեզերք» խորագիրը։

Ծրագրի շրջանակներում աշակերտների հետ հանդիպեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը, գիտաշխատողներ Հասմիկ Անդրեասյանը, Նաիրա Ազատյանը և Հայկ Մալխասյանը։

Այս տարի ԲԱ աստղագետներն այցելեցին նախատեսվածից շատ դպրոցներ։ Համաձայն ծրագրի՝ յուրաքանչյուր մարզից պետք է ներառվեր 3 դպրոց։ Սակայն այս տարի ծրագրին դիմած դպրոցների թիվը հասել էր 132-ի։ Հաշվի առնելով Լոռու մարզի դպրոցների բարձր ակտիվությունը (34 հայտ)՝ որոշվել էր որպես բացառություն այդ մարզից ընտրել լրացուցիչ ևս 3 դպրոց։ Դպրոցների ցանկն ամբողջությամբ՝ Վայոց Ձոր՝ Ռինդի միջնակարգ դպրոց, Եղեգնաձորի ավագ դպրոց, Վերնաշենի Գ․ Նժդեհի անվան միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Տավուշի մարզ՝ Չինչինի միջնակարգ դպրոց, Մոսեսգեղի Պ․ Ավալյանի անվան միջնակարգ դպրոց, Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան (ավագ դպրոց), Երազգավորսի միջնակարգ դպրոց, Գյումրու Վ. Թեքեյանի անվան 2-րդ ավագ դպրոց, Լոռու մարզ՝ Վարդաբլուրի միջնակարգ դպրոց, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց, Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց, Բազումի միջնակարգ դպրոց, Դարպասի թիվ 9 դպրոց, Մարգահովիտի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, Արարատի մարզ՝ Գոռավանի միջնակարգ դպրոց, Նորաշենի Ավ. Իսահակյանի անվան միջնակարգ դպրոց, Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, Կոտայքի մարզ՝ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց, Ակունքի միջնակարգ դպրոց, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց, Արմավիրի մարզ՝ Ամբերդի Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց, Գետաշենի միջնակարգ դպրոց, Հայթաղի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ՝ Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց, Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոց, Մելիքգյուղի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզ՝ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոց, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, Լճափի միջնակարգ դպրոց։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2012թ-ից և ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան