NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.05.2023


ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս/թ հունիսի 5-27-ի ընթացքում Հայաստանի դպրոցների ֆիզիկայի (և որոշ դեպքերում մաթեմատիկայի և աշխարհագրության) ուսուցիչների համար կանցկացվեն Աստղագիտության դպրոցական ուսուցման ցանցի (Network for Astronomy School Education, NASE՝ http://sac.csic.es/astrosecundaria/en/Presentacion.php) առցանց դասընթացներ։ Այս ծրագիրն անցկացվում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) հովանու ներքո, ծրագրի ղեկավարն է Ռոսա Մարիա Ռոսը (Իսպանիա), տեղակալը՝ Բեատրիս Գարսիան։

Դասընթացները կանցկացնեն NASE միջազգային դասախոսներ՝ անգլերենով, սակայն հայ ուսուցիչների ընկալումը հեշտացնելու համար բոլոր ցուցազեկույցները կլինեն հայերենով։ Ինչպես նաև յուրաքանչյուր դասին առցանց ներկա են լինելու Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) երիտասարդ աստղագետները՝ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բացատրելու և հարցերը թարգմանելու համար։ Հայաստանից ծրագրի ղեկավարն է Արեգ Միքայելյանը, համակարգողը՝ Սոնա Ֆարմանյանը, դասախոսների հայ օգնականների խմբի ղեկավարը՝ Արուս Հարությունյանը։ Ծրագրին հետաքրքրություն ցուցաբերած ուսուցիչների գրանցման արդյունքում դասընթացներին կմասնակցի 48 ուսուցիչ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի լրացնել ՀՀ դպրոցներում աստղագիտության դասընթացի բացակայությունը, ինչը շատ կարևոր թերություն է ՀՀ կրթական համակարգում ներկայումս բնական գիտությունների զարգացման համար աստղագիտության դերի և նշանակության շարունակական աճի պայմաններում։

ԲԱ-ը և Հայկական աստղագիտական ընկերությունն (ՀԱԸ) ընդհանուր առմամբ 15 կրթական ծրագիր են իրականացնում դպրոցականների և ուսուցիչների համար, որոնցից առավել հայտնի են «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունները և Բյուրականյան գիտաճամբարները (BSC), երկուսն էլ՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ: Առաջին ծրագրով, որը սկսվել է 2012թ․, 2023թ․ ապրիլի ընթացքում աստղագետներն այցելեցին ՀՀ բոլոր 10 մարզերի 33 դպրոց և զրույց-դասախոսություններ ունեցան հազարավոր աշակերտների համար, իսկ երկրորդը սկսվել է 2014թ-ին։ Ս/թ հուլիսի 16-22-ին ԲԱ-ում կանցկացվի արդեն թվով 9-րդ գիտաճամբարը, որին կմասնակցեն գիտությամբ հետաքրքրվող շուրջ 30 դպրոցական։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան