NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.06.2023


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՃԱՆԱՉՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

10 տարի առաջ Բյուրականի աստղադիտարանը ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության ազգային արժեք։ Բյուրականի աստղադիտարանը ՀՀ ԳԱԱ 32 գիտահետազոտական ինստիտուտներից մեկն է, և երրորդ կառույցը ՀՀ-ում, որ ունի Ազգային արժեքի կարգավիճակ։

Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հիմնադրվել է 1946թ-ին 20-րդ դարի հայ անվանի աստղագետ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով էլ եղավ աստղադիտարանի առաջին տնօրենը։ 1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

2015թ-ին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից ԲԱ-ին շնորհվել է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Այժմ այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է։ Իսկ 2021թ-ին ԲԱ-ն ընդգրկվել է ՄԱՄ նշանավոր աստղագիտական ժառանգության ցանկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք ճանաչված Մարգարյանի շրջահայությունը (Առաջին բյուրականյան շրջահայություն) ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանում։ Այն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12 արժեքներից մեկն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից է։

Բյուրականի աստղադիտարանի տարածքում է գտնվում Հայաստանի Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, իսկ այգին ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից 2017-ին ճանաչվել է պահպանվող տարածք՝ դենդրոպարկ։ ԲԱ-ն աչքի է ընկնում նաև իր եզակի ճարտարապետական համալիրով և հանդիսանում է Հայաստանի գիտական տուրիզմի ամենաակտիվ այցելավայրը։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան