NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.06.2023


«ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ՝ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ս․թ․ հունիսի 21-ին՝ ամառային արևադարձի օրը, Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) նշեց ՀՀ Ազգային արժեք ճանաչվելու 10-ամյակը։

Այդ կապակցությամբ ԲԱ-ում կազմակերվել էր միջոցառում, որը կրում էր «Բյուրականի աստղադիտարանը՝ Հայոց ազգային արժեք» անունը։ Միջոցառման մասնակիցների թվում էին ԲԱ անձնակազմը, ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, այլ ԳՀ ինստիտուտների ներկայացուցիչներ, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ, միջազգային և ՀՀ կազմակերպությունների ղեկավարներ, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Միջոցառման օրակարգը բավականին հագեցած էր։ Բացումն արեց ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը՝ հյուրերին ներկայացնելով ԲԱ կարգավիճակներն ու ընթացիկ գործունեությունը, ինչին հաջորդեց բացօթյա ընդունելություն ԲԱ դենդրոպարկի տարածքում։

Միջոցառման երկրորդ մասում հյուրերը հնարավորություն ունեցան այցելելու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ինչպես նաև ծանոթանալու ԲԱ դիտողական գործիքներին՝ 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակներին։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան