NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.06.2023


ՀԵՐԹԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գևորգ Գարեգնի Հարությունյանի «Մեծ հեռավորությամբ բլազարների բազմահաճախային ճառագայթման մեխանիզմների ուսումնասիրությունը» ատենախոսության պաշտպանությունը։

Ատենախոսության գիտական ղեկավարն է ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Նարեկ Սահակյանը (ՀՀ ԳԱԱ Իկրանետ-կենտրոն ՄԿ)։ Առաջատար կազմակերպությունն է Երևանի պետական համալսարանը։ Պաշտոնական ընդդիմախոսներն են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գագիկ Տեր-Ղազարյանը (ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան) և ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Գրիգոր Ալավերդյանը։

Շնորհավորում ենք Գևորգ Հարությունյանին թեկնածուական թեզի պաշտպանության կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Նշենք, որ սա 2019թ-ին վերաբացված «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհրդի արդեն 8-րդ պաշտպանությունն է։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան