NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.07.2023


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ 9-ՐԴ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ

Մեկնարկել է արդեն ավանդույթ դարձած Բյուրականյան գիտաճամբարը։ Այն թվով 9-րդն է և նախագծված է այնպես, որ երեխաները համատեղեն հաճելի ժամանցն օգտակարի հետ։ Գիտաճամբարի մասնակիցները ՀՀ տարբեր մարզերի աստղագիտության փոքրիկ սիրահարներ են։ Ինչպես ամեն տարի, ճամբարին հատուկ ընդգրկված են նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից անցկացված մրցույթի հաղթողները (այս անգամ Սիսիանից) և Բյուրական գյուղի երեխաները։

Թեև այսօր ճամբարի երկրորդ օրն է՝ երեխաները հասցրել են ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, այլ նաև շրջել աստղադիտարանի տարածքում, այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և ԲԱ ամենամեծ՝ 2.6մ հայելու տրամագծով աստղադիտակ: Իսկ ԲԱ պատմությունն ու գործունեությունը երեխաներին ներկայացրել է ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։ Գիտաճամբարը դեռ նոր է սկսվել, աստղադիտարանում երեխաներին դեռ շատ բացահայտումներ են սպասվում:

Նշենք, որ գիտաճամբարի կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ)։ Գիտաճամբարը մասնակիորեն ֆինանսավորվում է ՀՕՖ-ի կողմից:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան