Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 20.07.2023
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐ ՌԻԽՏԵՐԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Ս․թ․ հուլիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) այցելեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը։
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, ով վերջինիս ներկայացրեց ԲԱ ներկայիս կարգավիճակը և գործունեությունը, Վիկտոր Համբարձումյանի ժառանգությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական համագործակցության հնարավորությունները։ Նշենք, որ ԲԱ-ն բազմիցս համագործակցել է Գերմանիայի տարբեր աստղադիտարանների, ինստիտուտների և համալսարանների հետ։
Հանդիպման ավարտին դեսպանը հատուկ հյուրերի գրանցամատյանում թողեց գրառում, ինչից հետո ճանաչողական այց կատարեց Աստղադիտարանի տարածքում՝ այցելելով 1մ հայելու տրամագծով Շմիդտ և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակներ։
Մելինե Ասրյան