NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.07.2023


ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ 9-ՐԴ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ

Օրերս ավարտվեց 9-րդ Բյուրականյան գիտաճամբարը։ Այս տարի այն անցկացվեց հուլիսի 16-22-ին։

Գիտաճամբարին մասնակցեցին 9-12 տարեկան 35 շնորհալի պատանիներ ՀՀ տարբեր մարզերից՝ Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Երևան։ Ինչպես ամեն տարի, ճամբարին հատուկ ընդգրկված էին նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից անցկացված ֆիզիկայի մրցույթի հաղթողները (այս անգամ Սիսիանից) և Բյուրական գյուղի երեխաները։

Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ): Ծրագրի իրականացմանը օժանդակեց ՀՕՖ-ը։

Գիտաճամբարի շրջանակներում տեղի ունեցան աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, անգլերենի լեզվի պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, այցելություններ։ Բացի այդ երեխաները հնարավորություն ունեցան այցելել աստղադիտարանի խոշորագույն 2.6մ աստղադիտակ, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, կատարել գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, կատարել էքսկուրսիաներ Տեղերի վանք, Օշական, Հայոց Տառեր, ինչպես նաև լավ ժամանակ անցկացնել լողավազանում, մասնակցել մարզական խաղերի և մրցույթների։

Գիտաճամբարի փակման արարողությանը, համաձայն ընդունված կարգի, կատարվեց անցկացված մրցույթների արդյունքների ամփոփումը։ Ճամբարի կազմակերպիչ Սոնա Ֆարմանյանը և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) փոխտնօրեն, ՀՕՖ-ի կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը երեխաներին հանձնեցին մրցանակներ։

Նշենք, որ գիտաճամբարը մասնակիորեն ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան