Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.07.2023
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Ս.թ. հուլիսի 25-ին տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) անձնակազմի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվեց 2023թ-ի գործունեության միջանկյալ հաշվետվություն։
Ժողովի ժամանակ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց կես տարվա աշխատանքի հաշվետվությունը՝ նվիրված թե՛ գիտական արդյունքներին, թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքներին և թե՛ ԲԱ-ի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումներին և սեմինարներին։
Նշենք, որ 2023թ-ին ԲԱ գիտաշխատողների կողմից արդեն իսկ տպագրվել է 25 գիտական հոդված, ինչը բավական բարձր ցուցանիշ է, ինչը ևս մեկ անգամ փաստում է ԲԱ-ի՝ Հայաստանի ամենաարդյունավետ գիտական ինստիտուտներից մեկը լինելը։
Միջանկյալ հաշվետվություն ներկայացնելն արդեն ԲԱ համար ավանդույթ է դառել։ Այն նպաստում է տարվա կեսին անդրադառնալ ընթացիկ արդյունքներին և համապատասխան ուղղումներ կամ լրացումներ կատարել աշխատանքում։
Մելինե Ասրյան