NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 07.08.2023


ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՇՈՈՒ ՄՐՑԱՆԱԿԻ 2023 ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Այս տարի Շոու (Shaw) աստղագիտության ոլորտի ամենամյա մրցանակը հանձնվել է երեք գիտնականի արագ ռադիոպայթյունների հայտնաբերմանն ուղղված աշխատանքի համար՝ Ավստրալիայի հետազոտական խորհրդի Գրավիտացիոն ալիքների հայտնաբերման գերազանցության կենտրոնի տնօրեն Մեթյու Բեյլիսին, Արևմտյան Վիրջինիայի համալսարանի Էբերլի արվեստի և գիտության քոլեջի ֆիզիկայի և աստղագիտության ժամանակավոր ամբիոնի վարիչ պրոֆեսոր Դունկան Լորմիերին (ԱՄՆ), Արևմտյան Վիրջինիայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի Էբերլիի ընտանիքի վաստակաշատ պրոֆեսոր Մաուրա ՄքԼոֆլինին։

Արագ ռադիոպայթյունները (FRB) աստղագիտության մեջ ամենածայրահեղ և առեղծվածային երևույթներից են։ Դրանք ռադիոհաղորդումների ինտենսիվ պայթյուններ են, որոնք տևում են մի քանի հազարերորդական վայրկյան՝ մի քանի օրվա ընթացքում արձակելով այնքան էներգիա, որքան Արեգակն է արձակում մի քանի օրվա ընթացքում: Պայթյունների աղբյուրներն ավելի փոքր են, քան Երկիրը, բայց հեռավոր գալակտիկաների պես հեռու: Բեյլսը, Լորիմերն ու ՄքԼոֆլինը (Նարկևիչի և Քրոուֆորդի հետ համագործակցելով) 2007 թ-ին գրված հիմնական հետազոտական աշխատության մեջ գտել էին առաջին նման պայթյունը, դուրս բերել դրա աղբյուրի շատ հատկություններ, մասնավորապես՝ ծայրահեղ հեռավորությունը, փոքր չափը և ահռելի էներգիան, ինչպես նաև որոշել այդ պայթյունների արձակման տիեզերական արագությունը և ընդգծել դրանց ներուժը՝ որպես տիեզերական զոնդեր:

Չնայած սկզբնական թերահավատությանը՝ արդյոք այս եզակի իրադարձությունն իսկական աստղագիտական աղբյուր է, թե ոչ, Բեյլսի, Լորիմերի և ՄքԼոֆլինի աշխատանքը ոգեշնչեց ուրիշներին որոնել այս խաբուսիկ իրադարձությունները: Մինչ այժմ հայտնաբերվել է գրեթե հազար արագ ռաոդիոպայթյուն:

Ավելին այստեղ՝ https://www.iau.org/news/pressreleases/detail/iau2303/...

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան