Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.08.2023
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Օգոստոսի 6-12-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում անցկացվեց «Տիեզերական ճամբար/SpaceCamp 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագիրը, որի մասնակիցները 14-17 տարեկան պատանիներ էին։ Գլխավոր կազմակերպիչն էր ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իսկ համակազմակերպիչը և աստղագիտության թեմայի պատասխանատուն՝ Բյուրականի աստղադիտարանը։
Օգոստոսի 10-ին և 11-ին երեխաների համար ինտերակտիվ դասախոսություններով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը, առաջատար գիտաշխատող Հայկ Հարությունյանը, գիտաշխատողներ ԲԱ Հայկ Մալխասյանը, Նաիրա Ազատյանը և Հայկ Աբրահամյանը։ Ներկայացվեցին և քննարկվեցին տարբեր թեմաներ՝ հայկական տիեզերական գործունեության անցյալը, երկնային մեխանիկայի օրենքները, միգամածություններն ու գալակտիկաների աշխարհը, տիեզերական աստղադիտակները, Զորաց Քարերը և հայկական ժայռապատկերները և այլն։
Հրավիրյալ դասախոսների թվում էին նաև Հրանտ Թոխատյանը (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), Էմիլյա Կարապետյանը (ԵՊՀ) և Բաբկեն Տեր-Գրիգորյանը։
Մելինե Ասրյան