NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.08.2023


«ԱՍՏՂԱԹԱՓԸ ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ» ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Ս/թ օգոստոսի 11-13-ը Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել էր Պերսեիդների ասուպային հոսքին նվիրված «Աստղաթափը Բյուրականում» հանրային միջոցառումը։ Աստղադիտարան էր եկել ավելի քան 3000 այցելու։ Նրանց շարքում կային թե՛ դպրոցականներ, թե՛ ՀՀ և օտարազգի քաղաքացիներ ու հատուկ հյուրեր, ինչը վկայում է աստղագիտության և աստղադիտարանի նկատմամբ հանրության ունեցած աճող հետաքրքրության մասին։

Նշված օրերին այցելուները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու անվճար դասախոսությունների՝ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի կողմից, հետևելու Պերսեիդների ասուպային հոսքին, շրջելու ԲԱ տարածքում, այցելելու 1մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակ և, իհարկե, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, որի մուտքն այդ օրերին այցելողների համար նույնպես անվճար էր։ ԲԱ երկու փոքր աստղադիտակներով գիշերային դիտումներն այդ օրերին շարունակվում էին մինչև ուշ գիշեր՝ 3։00-ը, ինչը նույնպես վկայում է այցելուների մեծ հետաքրքրության մասին։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան