NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.08.2023


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՌԱՄՈՆ ՄԱՐԻԱ ԱԼԵՐԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս ավարտվեցին Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի Ռամոն Մարիա Ալերի աստղադիտարանի միջև հայ-իսպանական համագործակցության ծրագրով դիտումները:

Համագործակցությունը սկսվել է 2016թ-ին կրկնակի աստղերի սպեկտրային և բևեռաչափական դիտումներից՝ նախկին հին մեթոդները փոխարինելով նոր՝ սպեկլ ինտերֆերաչափությամբ: Մեթոդը սկսել է կիրառվել ընդամենը մի քանի տարի առաջ eMCCD սարքը ձեռք բերելու շնորհիվ: Սարքը հնարավորություն է տալիս դիտել այն աստղերը, որոնց մոտ կասկածվում է կրկնակիություն: Այսպիսով, սպեկլ ինտերֆերաչափություն մեթոդի միջոցով ստացվում են շատ պատկերներ, որոնք այնուհետև համադրվում և հատուկ մաթեմատիկական հաշվարկների միջոցով գումարվում են իրար: Այս եղանակով հնարավոր է լինում նվազեցնել մթնոլորտային տուրբուլենցիան և հանել երկնքի ֆոնը: Յուրաքանչյուր դիտման ընթացքում հավաքագրվում են աստղերի որքան հնարավոր է շատ չափումներ, և ապա այդ տվյալներն օգտագործում կրկնակի աստղերի ուղեծրերը չափելու համար:

Դիտումները կատարվում էին 2,6 մետր հայելու տրամագծով աստղադիտակի միջոցով, որն ամենամեծն է ԲԱ-ում: Համագործակցության շրջանակներում ամեն տարի ԲԱ էին այցելում իսպանացի գիտնականներ՝ զբաղվելու համատեղ հետազոտական աշխատանքով։

Ծրագրին մասնակցում էին ԲԱ գիտաշխատող Գուրգեն Պարոնյանը, իսկ Իսպանիայից Խորխե Գոմեսը և Խավիեր Կոուտոն։ Ծրագիրը նախաձեռնել էր «Անկայուն երևույթներ» գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող երջանկահիշատակ Նորայր Մելիքյանը:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան