NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.08.2023


ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

Այսօր լրանում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նախկին գիտաշխատող Աշոտ Մելքոնյանի 70-ամյակը։

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1953թ-ի օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում։ 1971-1976թթ նա սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ 1977-1980թթ․ սովորել է ԲԱ ասպիրանտուրայում, իսկ 1980թ-ից աշխատանքի անցել ԲԱ Էլեկտրաաստղալուսաչափության լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ։ Այնուհետև դարձել է կրտսեր գիտաշխատող, ապա գիտաշխատող։ 1991-1992թթ․ հանդիսացել է ԲԱ ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն։ 1989թ-ին ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճան։

Նրա գիտական հետազոտությունները վերաբերել են աստղերի ֆիզիկային և փոփոխական աստղերին։

Ներկայումս Ա․ Մելքոնյանը հանդիսանում է ԵՊԸ աստղադիտարանի տնօրեն։

Սիրով շնորհավորում ենք Աշոտ Մելքոնյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություններ:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան