NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.08.2023


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ս․թ․ օգոստոսի 21-25 Բյուրականի աստղադիտարանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հետ համատեղ Երևանում կկազմակերպի ՄԱՄ «Արեգանային և աստղային ջերմափոխանցման գոտիների և մթնոլորտների շարժընթացը» գիտաժողովը:

Վերջին տասնամյակներին թեման մեծ հետաքրքրություն է վայելում հետազոտողների շրջանում։ Շնորհիվ ուղեծրային աստղադիտարանների վրա գտնվող ժամանակակից դիտողական սարքավորումների՝ այժմ արդեն հասանելի են մեծ թվով արժեքավոր տվյալներ, ինչն էլ նպաստում է թեմայի ուսումնասիրությունների առաջընթացին։

Գիտաժողովին քննարկվելիք հիմնական թեմաներից են ջերմափոխանցումը, արեգակնային և աստղային դիֆերենցիալ պտույտները և միջօրեական շրջապտույտները, համաշխարհային դինամոն, արեգակնային և աստղային երկրաշարժագիտությունը, մագնիսական հոսքի առաջացման, արևաբծերի և աստղաբծերի առաջացման տեղական գործընթացներ։

Սա թվով 365-րդ ՄԱՄ գիտաժողովն է և 7-րդ-ը, որ կանցկացվի Հայաստանում։ Մասնակիցները տարբեր երկրների առաջատար գիտնականներ են։ Նրանց թվում կան նաև հայազգի մասնագետներ՝ Վարդան Ադիբեկյանը Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ինստիտուտից, Կիրիլ Կուզանյանը ՌԴ Երկրի մագնիսականության, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինստիտուտից, Դավիթ Մկրտչյանը Թաիլանդի Աստղագիտական հետազոտությունների ինստիտուտից, Ալեն Սարկիսյանը Ֆրանսիայի Վերսալի Սբ․ Քվենտինի համալսարանից։ Գիտական կազմկոմիտեի անդամ և տեղական կազմկոմիտեի նախագահն է Արեգ Միքայելյանը։ Նախորդ 7 ՄԱՄ պաշտոնական գիտաժողովները Հայաստանում կազմակերպվել են 1966, 1986, 1989, 1998, 2001 և 2013 թթ․։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան