Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.08.2023
ԲԱ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց երկու գիտական սեմինար` հրավիրյալ զեկուցող Կիրիլ Կուզանյանի, այնուհետև ԲԱ առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանի կողմից։
Հերթական միջազգային սեմինարի զեկուցողն էր հայազգի գիտանական Կիրիլ Կուզանյանը ՌԴ Երկրի մագնիսականության, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինստիտուտից։ Վերջինս Հայաստան էր եկել մասնակցելու Միջազգային աստղագիտական միության թիվ 365 «Արեգանային և աստղային ջերմափոխանցման գոտիների և մթնոլորտների շարժընթացը» գիտաժողովին, որի կազմակերպիչներից մեկն էր ԲԱ-ն։
Կ․ Կուզանյանը սեմինարին ներկայացրեց «Արեգակի մագնիսական պարուրաձևության դիտողական մոտարկումները, դրանց ծագումը, փոխադրումը և դերը արեգակնային դինամոների մոդելներում» թեմայով զեկուցումը։
Գիտնականը ներկայացրեց մագնիսական պարուրաձևության դերի կարևորությունը մագնիսական ջերմափոխանցման մեջ՝ որպես անուղղակի հաստատուն, ինչպես նաև խոսեց այն մասին, թե ինչու է այն կարևոր Արեգակնային ֆիզիկայի համատեքստում։
Մելինե Ասրյան