Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.09.2023
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ս․թ․ սեպտեմբերի 4-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց հերթական հոբելյանական սեմինարը՝ նվիրված հայազգի նշանավոր աստղագետ Վահե Պետրոսյանի կյանքին և գործունեությանը։
Զեկուցողն էր ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ով խոսեց Վ․ Պետրոսյանի հետազոտության հիմնական ոլորտների և կարևորագույն գիտական արդյունքների մասին։
Պրոֆեսոր Վահե Պետրոսյանը ծնվել է 1938թ-ի սեպտեմբերի 13-ին Իրանի Արաք քաղաքում։ Նրա աշխատանքներն ու գիտական արդյունքները հայտնի են թե՛ ԱՄՆ-ում և թե՛ ամբողջ աշխարհում: Նա քվազարների և գալակտիկաների էվոլյուցիայի, տիեզերաբանության, բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և մասնիկային ֆիզիկայի ոլորտում աշխարհի անվանի մասնագետներից մեկն է: Տիեզերաբանության մեջ մեծ կարևորություն ունեցող գրավիտացիոն ոսպնյակների համահայտնաբերողն է (ԱՄՆ աստղագետ Ռ․ Լինդսի հետ համատեղ)։ Ի թիվս մի շարք միջազգային կազմակերպությունների նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է և Հայկական աստղագիտական ընկերության անդամ։
Մելինե Ասրյան