NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 07.09.2023


ՋԻՎԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ

Այսօր լրանում է ԲԱ նախկին աշխատակից՝ աստղագետ Ջիվան Ստեփանյանի 75-ամյակը։

Ջիվան Ավետիսի Ստեփանյանը ծնվել է 1948թ. սեպտեմբերին Կիրովաբադ քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկամաթեմատիկական բաժինը, որն ավարտել է 1970 թ-ին՝ աստղաֆիզիկա մասնագիտությամբ։ Այնուհետև աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)՝ որպես աստղադիտարանի Հաշվողական կենտրոնի աշխատակից։

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ 1973թ-ին, նա վերադարձել է Աստղադիտարան և հրավեր ստացել Բ․ Մարգարյանից աշխատելու Առաջին Բյուրականյան շրջահայության (ԱԲՀ) վրա։ Նա դարձավ փորձառու դիտող և Շրջահայության 5 ցուցակների և Մարգարյան գալակտիկաների կատալոգի համահեղինակ։

1973թ-ից Ստեփանյանը զուգահեռաբար զբաղվում էր Երկրորդ Բյուրականյան շրջահայության մեթոդաբանության մշակմամբ: Նա ստեղծեց լուսանկարչական թիթեղների զգայունացման սարք՝ դրանք ազոտի հոսքի մեջ տաքացնելով։ Թեև այս մեթոդը հայտնի էր արտերկրում՝ Ստեփանյանն առաջինն էր, ով իրագործեց դա Խորհրդային Միությունում։ 1978թ-ից սկսեց աշխատել Երկրորդ Բյուրականյան շրջահայության վրա։

Սա ահռելի աշխատանք էր, որտեղ անհրաժեշտ արդյունքներ ստանալու համար պահանջվում էին միայն լավ և գերազանց որակի պատկերներ։ Այդ պատճառով Ստեփանյանը նաև հաճախ զբաղվում էր 1 մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակի աշխատանքի բարելավմամբ, ինչպես նաև կատարում էր դիտումներ և ուսումնասիրում Հատուկ աստղադիտարանի (SAO, Ռուսաստան) 6մ հայելու տրամագծով աստղադիտակով հայտաբերված մարմինները։

1985թ-ին Ստեփանյանը պաշտպանել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը «Երկրորդ Բյուրականյան շրջահայություն» թեմայով ատենախոսությամբ (Մարգարյանը նրա գիտական ղեկավարն էր)՝ շարունակելով այդ աշխատանքները: 1988թ-ից ղեկավարել է 1մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակի լաբորատորիան, իսկ 1991թ-ին դարձել ավագ գիտաշխատող։

1989թ-ին այս լաբորատորիայի գիտահետազոտական խումբը ԽՍՀՄ ԳԱ-ից ստացավ դրամաշնորհ մակրո և միկրո Տիեզերքի կապի թեմայով (Վելիխով):

1991թ-ից Ստեփանյանն աշխատանքի անցավ որպես Հատուկ աստղադիտարանի գիտական գծով փոխտնօրեն՝ չդադարելով աշխատել շրջահայության վրա, իսկ 1995թ-ին պաշտպանեց իր դոկտորական թեզը:

Ստեփանյանը առաջատար արտերկրային շրջահայությունների, QSO-ների, Սեյֆերտի գալակտիկաների և այլ ակտիվ գալակտիկաների ոլորտների փորձագետ է: Նա Միջազգային աստղագիտական ընկերության անդամ է։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան