NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.09.2023


ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 3-ՐԴ ԵՎ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 1-ԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Ավարտին մոտեցավ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անցկացվող տարածաշրջանային 3-րդ և միջտարածաշրջանային 1-ին աստղագիտական ամառային դպրոցը։

Սեպտեմբերի 11-15-ին 34 երիտասարդ աստղագետ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական և Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնների երկրներից համախմբվել էին ԲԱ-ում՝ «Աստղագիտական դիտումներից մինչև գիտական հոդվածների պատրաստում» թեմայի շուրջ: Նրանց թվում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Հորդանանից, Թունիսից և Թուրքիայից։ Դպրոցի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեցան դիտումներ կատարելու ԲԱ 1մ և 2,6 մ հայելու տրամագծով աստղադիտակների միջոցով, մասնակցելու տվյալների մշակմանը, վերլուծությանն ու վիճակագրությանը նվիրված գործնական պարապմունքների, ինչպես նաև քննարկելու բազմաթիվ թեմաներ:

Մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան, այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Միշել Դենեֆելդը Ֆրանսիայից, Դավիդ Էլիան Իտալիայից, Լասլո Կիշը Հունգարիայից, Սյուզաննա Ռենդալը Գերմանիայից, Ան Ռուիմին Ֆրանսիայից, Օլեգ Մալկովը և Դանա Կովալյովան ՌԴ-ից, Ավնի Խասավնեն Հորդանանից, ինչպես նաև ԲԱ գիտնականներից մի քանիսը։

Դպրոցի կազմակերպիչներն ու հովանավորներն էին ԲԱ-ն, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Եվրոպական «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics, A&A) հանդեսը, Եվրոպական հարավային աստղադիտարանը, EDP Sciences հրատարակչությունը։

Նշենք, որ ամառային դպրոցի բոլոր ելույթները հասանելի կլինեն նաև համացանցում:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան