NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.09.2023


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ Է

Ինչպես 1988-1994թթ-ի Արցախյան շարժման և 2020թ-ի պատերազմի օրերին, այնպես էլ այսօր Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) կանգնած է Արցախի մեր քույրերի և եղբայրների կողքին։ ԲԱ-ն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր 40 հայրենակիցների։ Տնօրինության, ինչպես նաև աշխատակիցների և բարեսիրտ մարդկանց ու կազմակերպությունների ջանքերով արցախցիների համար փորձում ենք ստեղծել հարմարավետության բոլոր պայմանները։

ԲԱ-ն աշխատանքի է ընդունել Արցախի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Գասպարյանին, ով կմիանա ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական խմբին՝ խորացնելու իր գիտելիքներն այդ ոլորտում։ Շատ կարևոր է, որ ապրուստի պայմաններ հոգալուց զատ Արցախի մեր հայրենակիցներն իրենց նաև ապահով զգան աշխատանքի և բոլոր մյուս հարցերի տեսանկյունից։

Հիշեցնենք, որ Արցախի գիտական կենտրոնի աստղագիտական լաբորատորիայի բացումը տեղի էր ունեցել 2021թ-ի հոկտեմբերի 7-ին ԲԱ և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ջանքերով, և գիտաշխատող Աննա Գասպարյանը հենց այդ լաբորատորիայի պատասխանատուն էր։ Միաժամանակ նա ֆիզիկա էր դասավանդում Ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում և Արցախի պետական համալսարանում։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան