NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.10.2023


ԲԱ 2,6Մ ՀԱՅԵԼՈՒ ՏՐԱՄԱԳԾՈՎ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ՈՒ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց հերթական սեմինարը՝ նվիրված ԲԱ դիտողական գործիքների աշխատանքին։ Զեկուցողն էր ԲԱ ավագ ինժեներ Ալեքսեյ Գրավեն, ով ներկայացրեց ԲԱ ամենամեծ՝ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակի վրա կատարված աշխատանքի արդյունքները։

Այս տարվա ընթացքում կատարվել են վերանորոգման և վերազինման աշխատանքներ, որի արդյունքում աստղադիտակը հնարավոր է եղել բերել փորձնական գործարկման։ Խոշորագույն գիտական սարքերը մեծ ներդրումներ են պահանջում կանոնավոր աշխատանքի ապահովման համար, սակայն ունեցած սուղ միջոցներով, ԲԱ տնօրինությունն ամեն ինչ անում է մեր դիտողական հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար։ Մասնավորապես այս պահին արդեն աշխատանքային վիճակում են 2․6մ, Շմիդտի համակարգի 1մ և 0․5մ և Կասեգրենի համակարգի 48սմ աստղադիտակները։ 2․6մ-ի վրա գործարկվել է նոր թվային ընդունիչ՝ CMOS:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան