Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.11.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ՇԱՐԺԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Նոյեմբերի 13-16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժա քաղաքում տեղի ունեցավ Աստղագիտության և տիեզերական գիտությունների արաբական միության (Arab Union for Astronomy and Space Sciences, AUASS) 14-րդ համաարաբական համագումարը, որին հիմնական զեկուցումով մասնակցեց ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը։
Նրա այցի ընթացքում կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Շարժայի համալսարանի միջև։ Շարժայի համալսարանի կողմից հուշագիրը ստորագրեց համալսարանի խորհրդի նախագահ պրոֆ Համիդ Ալ-Նայիմին։ Արարողությանը ներկա էր նաև Շարժայի կառավարչի տեղակալ Նորին Մեծություն Շեյխ Սուլթան բին Ահմեդ ալ Քասիմին։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։ Պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել մի շարք փոխանակման ծրագրեր աշխատակիցների և ուսանողների միջև, իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպել համատեղ գիտաժողովներ և սեմինարներ։
Մելինե Ասրյան