NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.11.2023


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ - 2023»-ԻՆ

Նոյեմբերի 17-22-ը Երևանի պետական համալսարանում կայացավ «Համահայկական գիտաժողով - 2023»-ը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:

Վեցօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես եկան Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների շահառուները՝ ներկայացնելով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների իրականացման ընթացքը և միջանկյալ արդյունքները։

Բյուրականի աստղադիտարանից (ԲԱ) զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը՝ Աստղառաջացման տիրույթներ` ձևավորում և էվոլյուցիա (Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր, 21AG-1C044), ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը՝ Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով (Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր, 21AG-1C053), Գերմանիայի Յենայի համալսարանի գիտաշխոտող Վալերի Համբարյանը` Բարձր արագությամբ աստղերի որոնում և նույնացում բազմաստղերից դինամիկ արտանետումների և գերնորերի պայթյունների միջոցով (Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր, 22RL-039):

Գիտաժողովի նպատակն էր խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մասնագետներին ծանոթանալու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան