NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.11.2023


ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց հերթական գիտական սեմինարը։ Այս անգամ զեկուցողն էր ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադ․ Լենսեր Աղալովյանը, ով ներկայացրեց «Համաշխարհային ձգողականության ընդհանրացված-նյուտոնյան տեսությունը և սև խոռոչների դասակարգումը» թեման։

Իր զեկույցի մեջ Լ․ Աղալովյանը խոսեց իրենց կատարած աշխատանքի արդյունքների մասին։ Նրանք ընդհանրացրել են Համաշխարհային ձգողականության նյուտոնյան տեսությունը, ուսումնասիրել նոր տիպի կենտրոնական փոխազդեցություն, որի պոտենցիալ դաշտը բազմակի հզոր է նյուտոնյանից: Բացի այդ արտածել են պայմաններ, երբ մարմնի հետագիծը կոնական հատույթ է:

Լ․ Աղալովյանը նշեց նաև, որ կապ են հաստատել իրադարձությունների հորիզոնի, սև խոռոչների հետ և մշակել սև խոռոչների դասակարգման եղանակ:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան