NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Use the up and down arrows to select a result. Press enter to go to the selected search result. Touch device users can use touch and swipe gestures.

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 04.12.2023


ՄԵԿ ՕՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց երկու միջազգային սեմինար։

Զեկուցողներն էին Էդուարդ Վորոբյովը Վիեննայի համալսարանից (Ավստրիա) և Թամարա Մոլյարովան Ռոստովի պետական համալսարանից (ՌԴ):

Առաջին զեկուցողն Է․ Վորոբյովն էր, ով փորձ արեց պատասխանել «Արդյոք ֆուորների (FU Orionis տիպի աստղերի) առեղծվածը լուծվա՞ծ է» հարցին։ Նա խոսեց այն մասին, որ ֆուորները բնութագրվում են կարճ (տասնյակ տարիների) էպիզոդիկ բռնկումներով, որոնց ընթացքում դրանց լուսատվությունն աճում է աստղային մեծության կարգերով։ Նման բռնկումների հնարավոր պատճառը կարող է լինել ձգողականության խանգարումը երիտասարդ աստղաառաջացման շրջաններում սերտ անցումների ժամանակ:

Իսկ Թ․ Մոլյարովան ներկայացրեց «Ֆուորների անցյալի բռնկումների մոլեկուլային ցուցիչները» թեման։ Վերջինս նշեց, որ էպիզոդիկ աճանստվածքի տարբերակը ենթադրում է, որ լուսատվության բռնկումները տեղի են ունենում երիտասարդ աստղային օբյեկտների մեծ մասի հետ: Հնարավոր է, որ ներկայիս թույլ երիտասարդ աստղային օբյեկտներց շատերը ունեցել են լուսատվության բռնկումներ, ինչը կարող էր որոշակի հետքեր թողնել դրանց քիմիական բաղադրության մեջ: Նման դիտողական ցուցիչներ գտնելու համար Մոլյարովան և իր գործընկերները օգտագործում են նախամոլորակային սկավառակի աստղաքիմիական և ճառագայթման տեղափոխման մոդելավորումը։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RA
Science Committee of RA
Viktor Ambartsumian International Prize
International Astronomical Union
IAU Office of Astronomy for Development
   

© Byurakan Astrophysical Observatory