Մամուլի հաղորդագրություն |
![]() ![]() |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.12.2023
17-ՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԸ

Երեկ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ «17-րդ համբարձումյանական ընթերցումներ» գիտական միջոցառումը։ Համաձայն ավանդույթի՝ վերոնշյալ միջոցառումն անցկացվում է ամեն տարի Վ․ Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, սակայն, ելնելով Արցախում տիրող իրավիճակից, այն հետաձգվել էր։
«17-րդ համբարձումյանական ընթերցումներ»-ին բացման ելույթով հանդես եկավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։
Միջոցառման զեկուցողներն էին ԲԱ փոխտնօրեն Հայկ Հարությունյանը՝ «Համբարձումյանի վարկածը գերխիտ նյութի վերաբերյալ մութ էներգիայի առկայության դեպքու», հնագետ Հակոբ Սիմոնյանը՝ «Ժայռապատկերներ և դամբարաններ», երկրաբան Հովհաննես Ազիզբեկյանը՝ «ժայռապատկերային հնագույն աստղային քարտեզ Վարդենիսի լեռնաշղթայում», լեզվաբան Լեյլա Ստեփանյանը՝ ««Դավիթ» անվան ստուգաբանության փորձ», շումերագետ Արմեն Դավթյանը՝ «Աստղանունները և աստղագիտական տերմինները «Լուգալբանդան լեռան քարայրում» շումերական պոեմում» և ԲԱ գիտաշխատող, Պատմամշակութային աստղագիտության ԳՀ բաժնի վարիչ Հայկ Մալխասյանը՝ «Գեղարոտի վաղբրոնզեդարյան վզնոցում օրացուցային տարրերի հնարավոր առկայության վերաբերյալ»։
Ուրախ ենք տեղեկացնել, որ մոտ ապագայում նախատեսվում է «Համբարձումյանական ընթերցումներ»-ի զեկուցումները հասանելի դարձնել էլեկտրոնային ամսագրի ձևաչափով։
Մելինե Ասրյան