NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 13.12.2023


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ

Երեկ տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը: Ներկաների թվում էին ԲԱ աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, բաժանմունքի գիտական քարտուղար Նարինե Դավիդյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։

ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց ԲԱ 2023թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեությունը՝ անդրադառնալով թե՛ գիտական արդյունքներին և համագործակցություններին և թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքներին։ Ժողովին ելույթներով հանդես եկան ԲԱ գիտահետազոտական բաժինների ղեկավարները՝ ամփոփ ներկայացնելով համապատասխան բաժինների գրանցած արդյունքները:

Դատելով բոլոր ցուցանիշներից` ԲԱ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենաարդյունավետ գիտական ինստիտուտներից մեկը, թե՛ հրապարակումներով, թե՛ գիտաժողովներին մասնակցությամբ, թե՛ կազմակերպած սեմինարներով, թե՛ անցկացրած միջոցառումներով, թե՛ գործուղումներով և թե՛ ընդունած արտասահմանյան հյուրերով։

Համաձայն ավանդույթի՝ ժողովի ավարտին հանձնվեցին մի շարք մրցանակներ՝ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) 2023թ-ի տարեկան մրցանակը և Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերը։ Ինչպես նաև հայտնի դարձավ Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթողի անունը՝ Հանրային ռադիոյի ավագ լրագրող Հասմիկ Դիլանյան։ Գիտական լրագրության մրցույթի ամփոփումը կկայանա 2023թ-ի հունվարին, որի ընթացքում էլ կհանձնվի մրցանակը:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան