BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 07.07.2024


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2024

Հուլիսի 1-5-ը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվեց Եվրոպական աստղագիտական ընկերության տարեկան համագումարը (ԵԱԸ, նախկինում՝ EWASS)։ Յուրաքանչյուր տարի այն կազմակերպվում է եվրոպական երկրներից որևէ մեկում՝ համատեղելով այն տվյալ երկրի աստղագիտական ընկերության տարեկան համաժողովի հետ։ Այս տարի համագումարի ծրագիրը ներառում էր 15 գիտաժողով, 41 հատուկ նստաշրջան և 8 լանչ-նիստ։

Համագումարը միավորում է տարբեր երկրների աստղադիտարանների, աստղագիտական ինստիտուտների և համալսարանների, ինչպես նաև աստղագիտության հանրայնացման ոլորտի մասնագետներին։

Մասնակիցների թվում էին նաև Բյուրականի աստղադիտարանի 8 աշխատակիցներ՝ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, առաջատար գիտաշխատող Ելենա Նիկողոսյանը, գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, կրտսեր գիտաշխատող Անահիտ Սամսոնյանը, կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը, ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը և ԲԱ մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։

Արեգ Միքայելյանը, Անահիտ Սամսոնյանը և Գայանե Բալեյանը հանդես եկան զեկուցումներով, իսկ մյուսները՝ գիտապաստառներով։ Արեգ Միքայելյանը նաև մասնակցեց ԵԱԸ խորհրդի նիստին, որտեղ ներկայացրեց Հայկական աստղագիտական ընկերության վերջին տարվա գործունեությունը։

Նշենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ/EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 32 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ/ArAS)։ ՀԱԸ-ն կազմակերպել է ԵԱԸ համագումարը 2007 թվականին Երևանում։

Հաջորդ տարի ԵԱԸ համագումարը տեղի կունենա Իռլանդիայի Կորկ քաղաքում հունիսի 23-27:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան