Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.12.2024
ԼՐԱՑԱՎ ՇՈՒՄԵՐԱԳԵՏ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ

Արմեն Դավթյանը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում:
1998–2018 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես նախագահի ռեֆերենտ։
2004 թվականին Երևանում տպագրվել է նրա առաջին գիտական աշխատությունը՝ «Հայոց աստղային դիցաբանություն» գիրքը։
2014 թվականին լույս է տեսել նրա հեղինակած «Շումերերեն-հայերեն ընդհանրությունների բառարան»-ը։
2022թ.-ին հրատարակել է ևս մեկ ծավալուն մենագրություն «Շումերների երկրագործական ուղեցույցը հայերեն է» վերտառությամբ։
2022 թվականի նոյեմբերի 29-ից Արմեն Դավթյանը աշխատում է Բյուրականի աստղադիտարանի «Պատմամշակութային աստղագիտություն» գիտահետազոտական բաժնում՝ որպես գիտաշխատող։
Այս տարվա գարնանը լույս է տեսել նրա «Լուգալ-բանդան լեռան քարայրում» Շումերական վիպերգի բնագրից հայերեն թարգմանությանը և աստղագիտական վերլուծությանը նվիրված մենագրությունը։
Արմեն Դավթյանը բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնց թվում են նաև միջազգային ամսագրերում հրապարակված ուսումնասիրություններ։
Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է Ա. Դավթյանին և մաղթում նոր մասնագիտական ձեռքբերումներ։
Լիլիթ Դարբինյան