Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.04.2025
ԵԳԻՊՏԱՑԻ ԱՍՏՂԱԳԵՏ ՄՈՀԱՄԵԴ ԻՍՄԱՅԻԼԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Ս/թ ապրիլի 17-ին Բյուրականի աստղադիտարանում Մոհամեդ Իսմայիլն անցկացրեց հետաքրքիր գիտական սեմինար` «Կոտամիայի աստղադիտարանը․ (KAO) գործիքների կատարելագործում, միջազգային համագործակցություն և ապագա ծրագրեր» թեմայով։
Մոհամեդ Իսմայիլը Եգիպտոսի Աստղագիտության և երկրաֆիզիկայի ազգային հետազոտական ինստիտուտի (National Research Institute of Astronomy and Geophysics, NRIAG) աստղագիտության բաժնի գիտաշխատող է։
Այս օրերին նա գտնվում է Բյուրական աստղադիտարանում գիտական այցով։ Նա մասնագիտացած է աստղագիտական սարքերի էլեկտրական սպասարկման և ավտոմատացման ոլորտում՝ մշտապես ներգրավված լինելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հետազոտական նախագծերում։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց Կահիրեի մոտ Հելվան վայրում գտնվող Կոտամիայի աստղադիտարանի գործունեության հիմնական ուղղությունները, 74 դյույմ (188 սմ) տրամագծով աստղադիտակի տեխնոլոգիական առաջընթացը, վերջին տարիների ընթացքում իրականացված արդիականացման նախագծերը, ինչպես նաև միջազգային համագործակցությունները։
Նրա այցելությունն ու համագործակցությունը Բյուրականի աստղադիտարանի հետ գիտական փորձի փոխանակման և ապագա համատեղ ծրագրերի զարգացման նպատակ ունի, մասնավորապես՝ աստղագիտական սարքաշինության և դիտողական աստղագիտության ոլորտում։
Լիլիթ Դարբինյան
