Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.05.2025
ՄԵԿՆԱՐԿԵՑ XVII ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄԸ

Այսօր՝ 2025թ․ մայիսի 5-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) համատեղ աստղագիտական կոլոքվիումի պաշտոնական բացման արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և Աբասթումանի աստղադիտարանի փոխտնօրեն Ալեքսանդր Թևզաձեն Թեյմուրազ Կվերնաձեն, ինչպես նաև Լայդենի համալսարանի պրոֆեսոր Պեդրո Ռուսոն և վրացի պրոֆեսոր Օթար Կվարացխելիան։ Բացման արարողությանը հաջորդեց առաջին նստաշրջանը։
Կոլոքվիումի նստաշրջաները վերաբերում են տարբեր թեմաների՝ Արեգակնային ֆիզիկա, աստղեր և միգամածություններ, գալակտիկաներ և տիեզերաբանություն, ինչպես նաև տեսական աստղաֆիզիկա։
Կոլոքվիումի մասին մանրամասները կարող եք գտնել ստորև՝
https://www.bao.am/meetings/meetings/BAO-AbAOXVII/index.html
Լիլիթ Դարբինյան