NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.07.2025


ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ 2025

Ավարտին մոտեցավ «Աստղագիտության ուսուցիչների վերապատրաստման աշխատաժողով 2025»-ը, որը տեղի ունենցավ հուլիսի 12-16-ը՝ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) համաֆինանսավորմամբ։

Այս տարի աշխատաժողովն անցկացվում է երկրորդ անգամ՝ շարունակելով նախորդ տարվա հաջողված փորձը։ Այս նախաձեռնությունն արդեն ձևավորում է աստղագիտական կրթության ամուր հարթակ՝ հանրակրթական դպրոցներում «Աստղագիտություն» առարկայի ուսուցիչների համար։

Ծրագրին այս տարի միացել է նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ)։ Կենտրոնի կողմից վերապատրաստման դասընթացներին ներգրավված էր Մարիամ Սարգսյանը՝ որպես վերապատրաստող մենթոր։ Մենթորական կազմը համալրում են նաև Սոնա Ֆարմանյանը և Աննա Մանուկյանը։

Դասախոսություններով հանդես եկան ԲԱ աստղագետներ՝ Արեգ Միքայելյանը, Հովհաննես Պիկիչյանը, Կամո Գիգոյանը, Հայկ Աբրահամյանը և Անդրանիկ Սուքիասյանը։

Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին ինչպես տեսական դասընթացներ, այնպես էլ գործնական և ճանաչողական այցեր։ Ծրագիրն ընդգրկում էր գիտաճանաչողական այցելություններ դեպի Շմիդտի 1 մետր դիտակ, Քարի լիճ, ինչպես նաև Չրի տուն։

Վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ուսուցիչների աստղագիտական գիտելիքները, տարածել ժամանակակից կրթական մոտեցումներ և ձևավորել նոր գործիքակազմ՝ դպրոցում «Աստղագիտություն» առարկան արդյունավետ կերպով դասավանդելու համար։

Ծրագրի ավարտին մասնակից ուսուցիչները ստացան մասնակցության հավաստագրեր, ինչպես նաև մեթոդական ու տեղեկատվական նյութեր՝ հետագա կիրառման նպատակով։

Լիլիթ Դարբինյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան