Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.10.2025
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2025

2025 թ․ սեպտեմբերի 20-27-ը ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցավ Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան։
Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտները, ովքեր արժանացան բարձր գնահատականի՝ ապահովելով բացառիկ հաջողություն։
Մրցույթում հայաստանյան թիմը նվաճեց երեք ոսկե և երկու արծաթե մեդալ։ Թիմային հաշվարկում նրանք երկրորդ տեղում էին՝ զիջելով միայն ՌԴ-ին։
Այս արդյունքը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ դպրոցականները մրցունակ են միջազգային հարթակում և կարող են հավասարապես մրցել աշխարհի ուժեղագույնների հետ։
Ոսկե մեդալակիրներ
- Գոռ Հասրաթյան – 2025 թ․ շրջանավարտ, ԵՊՀ առաջին կուրսի ուսանող
- Նատալի Մարգարյան – 12-րդ դասարանի աշակերտ
- Ռուզաննա Շիրոյան – 12-րդ դասարանի աշակերտ
Արծաթե մեդալակիրներ
- Բագրատ Բագրատյան – 12-րդ դասարանի աշակերտ
- Անահիտ Գալստյան – 12-րդ դասարանի աշակերտ
Թիմը ղեկավարել է Արտավազդ Հարությունյանը։
Սրտանց շնորհավորում ենք աշակերտներին։
Լիլիթ Դարբինյան
